Վստահ եմ` քչերդ գիտեք, որ կոռուպցիայի դեմ հանձնաժողովն ունի բոլշևիկյան ծագում:
ՈՒրեմն, 1922 թվականի սեպտեմբերի 2-ին նոր կազմավորված Սովետներում ստեղծվեց «Կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի հանձնաժողով»․ ի դեպ, այն ղեկավարում էր անձամբ Ֆելիքս Ձերժինսկին։ Ավելին` հենց Ֆելիքս Էդմունդովիչին էր հանձնարարված պայքարել երկրում ահագնացող այդ չարիքի դեմ:
Ավելին, 1922-ին կաշառակերության համար 49 նահանգներում ընդհանուր առմամբ ձերբակալվել էր 3254 հոգի, ինչը պետական հանցագործությունների համար դատապարտվածներից կրկնակի անգամ ավելին էր:
Հավելեմ, որ կաշառակերության համար սահմանված էր առավելագույն պատիժ` գնդակահարություն։
Արմեն Հովասափյան